Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն, ով ուսի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը, վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դեռևս ինֆորմացիա չկա` բրազիլացին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Ռոմա»-ի դեմ խաղին, թե ոչ: Մադրիդյան ակումբի մարզչական շտաբը վերջերս հայտարարել էր, որ չի ցանկանում ռիսկի ենթարկել Մարսելոյի առողջությունը:
Մադրիդցիների այսօրվա մարզումը բաց են թողել Պեպեն և Գարեթ Բեյլը, ովքեր դեռևս վերականգնվում են վնասվածքից: