Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Բալայան փողոցի տներում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված փողոցի թիվ 32 տան առաջացած հրդեհն են փորձում մարել գյուղացիները, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները: Նշված տունը պատկանում է 28-ամյա Դավիթ Հարությունյանին, ով բնակվում է հղի կնոջ և երեխայի հետ: Տան տանիքը և նրա հարևանի խորդանոցը ամբողջովին այրվել է, ինչպես նաև` մի քանի ծառեր:Թե ինչից էր եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքում:
Խոշոր հրդեհ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ