Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 16-ին` ժամը 00.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից երկու հովիվ նախիրը (10 կով, 200 ոչխար) բարձրացրել են Արագած սարը և նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ “Ուրալ” ամենագնացով և Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը պետ փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանի գլխավորությամբ:
Ժամը 02.32-ին հրշեջ-փրկարարները “Տառերի պուրակ”-ից սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 05.07-ին “Ամբերդ” ամրոցից մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվել են որոնվող հովիվներ՝ Զ. Մինասյանը և Սուրիկը, որոնք տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում: