«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի ձեւավորման ձգձգվելու արդյունքում մի շարք նախարարությունների եւ մարզպետարանների գործունեությունը, կարել է ասել, կազմալուծվել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր այն նախարարություններում, որոնց նախարարի պաշտոնները տրվելու են Դաշնակցությանը, հայեցողական եւ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները կա՛մ արձակուրդներ են վերցնում, կա՛մ լավագույն դեպքում գնում են, ներկա ստանում եւ ոչինչ չանելով՝ հեռանում: Նույն սպասողական իրավիճակն է տիրում նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետարաններում:
Գործող մարզպետների թիմակիցները, որոնց նոր մարզպետը կարող է առանց դժվարության պաշտոնանկ անել, «իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ուրբաթ օրը նախագահն իր մոտեցումները՝ ապագայի հետ կապված, բարձրաձայնեց, իսկ մնացած բոլոր հարցերը մասնավոր դեպքեր են: Կոալիցիոն փաստաթուղթը համարյա թե վերջնական է, մասնավոր դեպքերը շուտով կհստակեցվեն»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: