Էլեկտրոնային քվեարկության բոլոր սարքավորումների ֆինանսավորման խնդիրները կարգավորվել են. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության բոլոր սարքավորումների ֆինանսավորման խնդիրները կարգավորվել է արևմտյան դոնոր երկրների կողմից։ ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է պայմանավորվել անհրաժեշտ քանակով ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ էլեկտրոնային քվեարկության սարքերի ներկրման վերաբերյալ։ Միակ պայմանը, որ դրվել է ՀՀ իշխանության առջև՝ այն է, որ ընտրությունների ողջ ընթացքում և հաշվման գործընթացի ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգիչների սերվերները պահվելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երևանյան դիտորդական գրասենյակում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս