Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով նոր զարգացումներ են եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի գործով նոր զարգացումներ են եղել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015 թվականին ՀՀ-ում գործող իրավական համակարգի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ մասնագիտական քննարկում էր տեղի ունեցել, որի հիմնական թեման եղել էր քրեական հեղինակությունների սպանությանն առնչվող հարցերը: Այսօր արդեն այս գործով անցնող անձանցից մեկին ազատ են արձակել:

…ՀՀ ԱԱԾ-ն Սարգիս Հախանումյանի` Տլեի եղբորը` Դավիթին, ձերբակալել էր, ըստ էության, «պատանդ» պահելու համար, որպեսզի կարողանա այդ ճանապարհով տղաներին ստիպել ներկայանալու իրավապահ մարմիններին: Փաստն այն է, որ այդ օպերացիայի արդյունքում էլ Լեւոն Ղազարյանի սպանության համար հետախուզվող Տլեն, Գաստիկը եւ Ծգլը որոշեցին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն: Իսկ իրավաբանորեն ԱԱԾ-ն, ըստ ամենայնի, մեղադրանք էր առաջադրել սպանության օժանդակողի հատկանիշներով:

«Ժողովուրդ» գրել էր՝ 2015 թվականի սեպտեմբերին ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներն այս սպանության առնչությամբ մասնագիտական քննարկում էին կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ կա այս աղմկալի սպանությունից, Դավիթ Հախանումյանի հարցը եւս քննարկման թեմա էր դարձել այն համատեքստով, թե ինչո՞ւ է այս տղան կալանքի տակ պահվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս