Քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը. նա վիրավորել է Թուրքիայի պատգամավորին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։

Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին։ Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ։ ԵԽԽՎ մեր աղբյուրները հայտնում են, որ Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակաոգային հանձնաժողով, և ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Մարգար Եսայանը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս