![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/Garegin-B.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը և Հոգեշնորհ Տեր Համբարձում աբեղա Արաբյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: