«Բարսելոնա»-ն ու Նեյմարը համաձայնության են հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն ակումբի հետ պայմանավորվել է պայմանագրի երկարաձգման շուրջ: Sport.es-ը հայտնում է, որ  մի քանի ամիս հետո բրազիլացին նոր պայմանագիր կարող է ստորագրել: Ամիսներ տևած բանակցություններից հետո կողմերը պայմանագրի պայմանների շուրջ վերջապես համաձայնության են հասել:

Լրատվամիջոցը հայտնում է, որ որ կատալոնական ակումբը զգալիորեն բարելավել է պայմանները: Նոր պայմանագրով 24-ամյա ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից հետո կդառնա թիմի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ներկայում Նեյմարը «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից թվում 7-րդն է:




Լրահոս