
Հունիսի 16-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տանիքը ուժեղ քամու հետևանքով թուլացել և պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ավտոսանդուղք: Փրկարարներն իրականացրել են տանիքի ամրացման աշխատանքներ (200 քմ):