Հունաստանի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը մեկ օրում 22 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը: Անվտանգության նկատառումներով Հունաստանը ստիպված է օդ բարձրացնել կործանիչներ՝ իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հունական ռազմական հրամանատարության հայտարարությանը:
Հունաստանի գլխավոր շտաբում նշել են նաև, որ թուրքական ինքնաթիռները ներխուժման ընթացքում երկու անգամ պայմանական օդային մարտեր են մղել հունական կործանիչների հետ:
Օդային ներխուժումն իրականացվել է Հիոս և Սամոս կղզիների միջև, ինչպես նաև Լեմնոսում և Լեսբոսում:
Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ Իրան կատարած այցը վրդովմունք է առաջարկել Անկարայում: Ցիպրասի ինքնաթիռը ստիպված է եղել փոխել թռիչքի երթուղին՝ թուրքական կողմի գործողությունների պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան