Վահան Շիրխանյանի կնոջ վիճակը ծանր է. ով է նրան վրաերթի ենթարկած քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ. Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։

ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին նաև, որ երեկ՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ. Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վարորդի ինքնությունը հայտնի է. նա Երևանի բնակիչ Ա. Ալեքսանյանն է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։




Լրահոս