
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր “Ֆորդ Սկարպիոն” մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ հետաքննությամբ պարզվել է, որ Արենը Վանաձորի բնակիչ, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: