
Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով այսօր հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունըւ, այցի ընթացքում կայանալու են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետի և Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ գործողության կազմում, իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր: