
Հունիսի 16-ին, ժամը 12.50-ին, “Հայռուսգազարդ” ՓԲԸ “Հրազդան-5” շինարարության տնօրինությունից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ընկերության տարածքի խոտածածկ տարածքում, պարսպի տակ, չօգտագործվող երկաթգծի ռելսերի կտորի վրա նռնակ կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, հիմնարկության պահակը հերթափոխը ստուգելիս՝ նշված վայրից հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված “Ֆ-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: