
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ահազանգ էին ստացել, որ Նորաբաց գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Վազգեն Գ.-ն իր տան տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում: Մեկնած օպերատիվ խումբը այդ տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել է կանեփ 2,08 կգ 3 բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: