Սերժ Սարգսյանը կհարցաքննվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ին Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից պաշտոնապես տեղեկացրին, որ ստացել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումը՝ Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ և ներկա պահին նամակը ուսումնասիրման փուլում է:

Հիշեցնենք, որ դիմումի համար հիմք է հանդիսացել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն իրեն խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված է ու մի օր կասի, թե ովքեր են կազմակերպիչները։




Լրահոս