Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է պարանոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւան քաղաքի Մասիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ուսումնարանի բակից, “պարանոցի շրջանի կտրած-ծակած վերքով եւ սուր արյունահոսություն” ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել Վ. Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացել 23-ամյա Վարդան Մ.-ն եւ հայտնել, որ հունիսի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մասիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող արտադրամասի տարածքում իր ընկերներ Նժդեհ Ս.-ի եւ Պարույր Հ.-ի հետ վիճաբանել են Վ. Հ.-ի, Է. Հ.-ի եւ Ջ. Ա.-ի հետ, որի ժամանակ ինքը հարվածել է Վ. Հ.-ի պարանոցին եւ պատճառել նշված վնասվածքը: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս