
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարող է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ. հայտնում է Fichajes-ը:
Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է Մատային տեսնել իր թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մատան մասնակցել է 23 հանդիպումների՝ դառնալով 4 գոլի հեղինակ: