
Վրաստանի իրավապահների կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի ազգային անվտանգության նախկին ղեկավար Ամիրան Մեսխելին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի մտերիմն է ու հովանավորը: “Ժողովուրդ”-ը փորձեց Այվազյանից պարզել, թե ինչ է մտածում ընկերոջ փախուստի մասին: “Ես շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել, նորմալ տպավորություններով հանդերձ, չեմ կարծում, թե ՀՀ քաղաքացին, որ Վրաստան է գնում, եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է անում, ուրեմն ինչ-որ հովանավորչություն է պետք: Մտերմությունը հովանավորչությո՞ւն է”,-ասաց Վ. Այվազյանը:
“Ժողովուրդ” օրաթերթի 559 համար