Ուժեղ քամին պոկել է մարզական քոլեջի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 16-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանուկյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տանիքը ուժեղ քամու հետեւանքով թուլացել եւ պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ավտոսանդուղք:
Փրկարարներն իրականացրել են տանիքի ամրացման աշխատանքներ (200 քմ):




Լրահոս