
Հունիսի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 112 տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է լորտու տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: