Վահան Շիրխանյանը հրաժարվել է դեղորայք ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր հրաժարվել է ընդունել իր ամենօրյա դեղահաբերը:

Armlur.am-ին Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց. «Այսօր տեսել եմ Վահան Շիրխանյանին, նա հրաժարվել է ընդունել իր ամենօրյա դեղորայքները և հայտնել, որ եթե իրեն չտեղափոխեն համապատասխան բժշկական կենտրոն, ինքը կհրաժարվի նաև հետագա բոլոր բուժումներից: Այսօր անոթային վիաբույժը պետք է իր վերջնական եզրակացությունը տա, որից հետո պետք է նշանակվի հետագա բուժում և հստակեցվի նաև, թե որտեղ պետք է նա ստանա այդ բուժումը:

Դիմել ենք նաև Արթուր Օսիկյանին, որպեսզի նա տրամադրի բժիշկների կողմից տրված եզրակացությունները, որոնց հիման վրա պետք է արդեն միջնորդություն ներկայացնենք: Հաշվի առնելով պարոն Շիրխանյանի առողջական վիճակը` խնդրել ենք հրատապ կարգով տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»:

Հիշեցնենք, որ դատարանը ևս 2 ամսով երկարացրել էր Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելու ժամկետը:




Լրահոս