
Լոս Անջելեսում բացվել է արևելյան մարտարվեստի վարպետ ու դերասան Բրյուս Լիի արձանը: 2,1 մետր բարձրությամբ քանդակը կարելի է տեսնել Չայնաթաուն թաղամասում: Բրոնզե հուշարձանը դեռ անավարտ է, անհրաժեշտ է հավաքել դեռ 150 հազար դոլար՝ արձանի համար բետոնե պատվանդան կառուցելու նպատակով: Նշենք, որ այս տարի լրանում է Բրյուս Լիի մահվան 40-րդ տարելիցը: