Պորոշենկոն կոչ է արել Յացենյուկին հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարականի մասին դիմում ներկայացնել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն. գրում է Gazeta-ն:

«Իշխանությունում վստահության վերականգնման համար նախագահը կոչ է արել վարչապետին և գլխավոր դատախազին հրաժարական ներկայացնել»,-գրել է Ցեգոլկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնության էին եկել այն մասին, որ կառավարությունը դեռևս հրաժարական չի տա:

Բացի այդ, փետրվարի 16-ին Ռադայի շենքի մոտ մոտ հազար մարդ էր հավաքվել՝ պահանջելով Յացենյուկի և կառավարության հրաժարականը: Ցուցարարները նաև Գերագույն ռադայի շենք ճագարներ և աքաղաղ էին բերել:




Լրահոս