2013 թ. արիլի 30-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 371,4 հազ. ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն: Մարտի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 3,6 հազարով:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-ապրիլին կազմել է 8,2 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է 3,6 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն ապրիլին հատուցումները կազմել են մոտ 0,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով մոտ 150 մլն դրամով:
Ապրիլին տեղի է ունեցել մոտ 4400 վթար՝ նախորդ ամսվա 4500-ի համեմատ: Մեկ պատահարի հատուցման միջին չափը ապրիլին կազմել է 204,5 հազ. դրամ՝ մոտ 2000 դրամով ավելի, քան մարտին:
Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հունվար-ապրիլին կազմել է մոտ 22,2 հազ. դրամ: Սա նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում մեծ թիվ են կազմում կարճաժամկետները (1 տարուց պակաս), հաշվի առնելով, որ ԱՊՊԱ տարեկան պայմանագրի նվազագույն արժեքը 25 հազ. դրամ է: