
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Գեղի գյուղից ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Սերգեյ Ա.-ն: Պարզվել է, որ նա մարտ ամսին երկու անգամ ապօրինի մուտք է գործել “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի”ՓԲԸ տարածք և գողացել 30 լիտր դիզելային վառելիք: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: