
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բալահովիտի տներից մեկից բերման է ենթարկվել 22-ամյա Մանվել Մ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ: Մանվել Մ.-ն կալանավորված է: