
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ֆուտբոլիստը հավաքականում ընդգրկվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներից հավաքականում ընդգրկվել է նաև Հյումելսը: