5 ՄԼՆ-Ի ՏԵՏՐ ՈՒ ԳՐԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը ՀՀ պետական բյուջեի վրա բավական թանկ է նստել: Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, միայն նոթատետրեր, թղթապանակներ, գրիչներ, լոգոյով տոպրակներ ձեռք բերելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է մոտ 5 մլն դրամ կամ 12 հազար դոլար: Այդ միջոցառման համար, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, ձեռք է բերվել 2500 հատ գրիչ, նույնքան թղթապանակ, նոթատետր եւ լոգոյով տոպրակ: Հետաքրքիր է՝ այդ գումարներն իրո՞ք ծախսվել են ըստ անհրաժեշտության, թե՞ “մեղր ծախողները ձեռքի հետ էլ լիզել են իրենց մատը”:
“Ժողովուրդ” օրաթերթի 559 համար




Լրահոս