Մոսկվան պատերազմ է հայտարարել վերջին «օրենքով գողերին». համատարած անկառավարելի վիճակի հետևանքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ոստիկանապետը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում քաղաքը «կմաքրվի օրենքով գողերից»:

«Այդ մարդիկ շարունակում են ձևավորել իրենց քրեական հիմար գաղափարախոսությունը»,- ասել է Անատոլի Յակունինը՝ հավելելով, որ «օրենքով գողերի» տիրապետության տակ մի ողջ հանցավոր խումբ է գործում, որն իրականացնում է տրանսպորտի գողություն, թմրաբիզնես, մեքենայություններ. «Սա խայտառակ երևույթ է, որի վերջը պետք է տալ: Մեր առջև հստակ խնդիր է դրված՝ այս տարի ոչնչացնել նրանց տնտեսական բազան»,- շարունակել է ոստիկանապետը:

Յակունինի խոսքով՝ նախորդ տարի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել 10 գողի: Սրա հետ մեկտեղ, ինչպես նկատել է ոստիկանապետը, ժամանակ առ ժամանակ քաղաք գնում-գալիս են 15 «օրենքով գողեր»: Անկախ փորձագետները վստահեցնում են, որ ՌԴ մայրաքաղաքում կարճաժամկետ բնակություն են հաստատում մի քանի տասնյակ «ստատուսավոր» հանցագործներ: Որքանո՞վ է իրատեսական Մոսկվան ազատել նրանցից:

«Յապոնչիկը հրապարակային ելույթները շոուի էր վերածում» 

030801143853b_yaponchik

Համացանցում ավելի քան տասը տարի գոյություն ունի primecrime.ru սոցկայքը: Սա տեղեկատվական գործակալություն է զուգահեռ աշխարհների մասին՝ սխոդկաներ՝ գողական հավաքներ, թագադրումներ, վայրէջքներ, արխիվային լուսանկարներ: Սոցկայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Իվանովն (անձնակազմի բոլոր անդամները թաքցնում են իրենց իրական անունները) ասում է, որ ողջ ինֆորմացիան ստանում է որոշ «ոչ պաշտոնական աղբյուրներից»:

Սոցկայքն Իվանովի հետ զրուցել է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա մոսկովյան քրեական աշխարհը:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «օրենքով գողը» մերօրյա Ռուսաստանում: Նրանք ունե՞ն իրական ուժ, թե՞ դա պարզապես անցյալի քրեական լեգենդն է:

-Քանի դեռ կա քրեական աշխարհը, գոյություն է ունենալու նրա հիերարխիան: «Գողերն» այսօր իրապես հանցագործ աշխարհի բուրգի գագաթին են: Եվ, իհարկե, նրանք իրական ուժ ունեն:

-Ասում են՝ հանգուցյալներ Յապոնչիկը (Վյաչեսլավ Իվանկով) և Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան) հին ավանդույթների վերջին կրողներն էին: Նրանք գնացին, իսկ այսօր համատարած անօրենություններ և անկառավարելի իրավիճակ է… 

-«Գողական» օրենքները շատ ավելի վաղ են ստեղծվել: Մեծ հաշվով` էական փոփոխություններ եղել են 80-ականներին, երբ կովկասցիները սկսեցին կուտակել, այսպես կոչված, «ցեխավիկների» տված տուրքերը և շատ արագ զգացին հեշտ փողերի համը: Ազնիվ գողերը, որոնք անց են կացրել իրենց կյանքը գաղութներում, նման մոտեցումը չէին ընդունում: Մինչդեռ հենց այդ ժամանակաշրջանում էլ քրեական աշխարհը հանցագործությունների գագաթնակետին հասավ: Նախկինում թմրանյութերի առևտուրը, մարմնավաճառությունը խթանելն ու մարմնավաճառներին տանիք տալն «օրենքով գողերի» համար զազրելի հանցանքներ էին: Իսկ այսօր ոչնչից չեն խորշում. այն ամենը, ինչը եկամուտ է բերում, ընդունելի է: Այսօր կա միայն «օրենքով գող» անունը, բայց այն իրական աշխարհի հետ որևէ աղերս չունի:

Ինչ վերաբերում է Յապոնչիկին և Դեդ Հասանին, ապա նրանք երբևէ չեն էլ եղել հին ավանդույթներով ապրող «օրենքով գողեր»:

ded xasan armlur

Ընդհակառակը, նրանց կարելի է համարել նոր ժամանակների կանոններով գործած ամենափայլուն ներկայացուցիչները: Կարելի է ասել՝ հենց Դեդ Հասանն է գողական գործերը կոմերցիոն ռելսերի վրա դրել: Ինչ վերաբերում է Յապոնչիկին, ապա գաղտնիք չէ, որ նա այս աշխարհ է եկել դերասանական միջավայրից:

Հենց այստեղից էլ նա մտերմացել է սովետական աստղերի և արտիստների հետ:

Փորձագետի կարծիքը

«Նրանց կարելի է վերացնել, բայց բիզնեսը կմնա»

-Այն, ինչի վրա այսօր հիմնված է քրեական աշխարհը, կոռուպցիան է: Նախկինում հաճախ կարելի էր գրություններ որսալ, որոնք «օրենքով գողերը» մեկը մյուսին էին փոխանցում: Սխոդկաների ժամանակ գողերը որոշում էին՝ կաշառքի համար գումար չափսոսալ: Կաշառքի համար նրանք մինչև երեք «օբշյակ» («օրենքով գողերի գանձարանը) կարող էին վատնել: 90-ականներին նրանք շատ ուժեղ տարաձայնություններ ունեցան իշխանությունների հետ: Այսօր, իհարկե, այդ մասշտաբներին չեն հասնում: Սակայն տեղ-տեղ համակարգը մնացել է: Իրենց ձեռքերով «օրենքով գողերը» սովորաբար հանցագործություն չեն կատարում: Շատերն առաջին հայացքից զբաղվում են օրինական գործերով: Նրանցից շատերը բիզնես-գործունեություն են ծավալում, որոնք գրանցված են հատուկ ընտրված մարդկանց անուններով: Այս նախաձեռնությունների գումարները գանձարան են մուտք արվում:




Լրահոս