ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Սերժ Սարգսյանի ելույթը համարում է վաղվա Հայաստանի տեսլական: Armlur.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ ելույթում շատ կոդեր կային, որոնք միտված էին բոլոր ոլորտների բարեփոխումներին:
Անդրադառնալով Սարգսյանի` խորհրդարանին ուղղված ուղերձին, ըստ որի` հաջորդ գումարման Ազգային ժողովում ոչ ոքի տեղը երաշխավորված չէ, Թորոսյանն ընդգծեց. «Ես սա կրկին վերագրում եմ ժամանակի նոր պահանջներին: Սա նշանակում է, որ որևէ պատգամավոր, որևէ պաշտոնյա չպետք է մտածի, որ նա հավերժական է, և դա իր պապական աթոռն է»:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան