Հայաստանում գործող իշխանություններն իրենց կատարած ամենատարբեր՝ անգամ անկարեւոր թվացող որոշումները կայացնելիս հակառակվում են հասարակության ճնշող մասի կարծիքին: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակիչները մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված գյուղի ավագանու նախկին անդամ Արմենուհի Մելիքյանին պարզապես արգելել են մտնել գյուղապետարանի շենք, քանի որ նա անգամ գյուղի դպրոցի աշխատանքն է խափանել: Գյուղացիները նաեւ մարզպետի տեղակալին էին արգելել ներս մտնել: Ու փոխանակ այս ամենից հետեւություններ անելու՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, ասել է. «Որքան ես հասկանում եմ, Դուք առարկություններ չունեք Կոտայքի մարզպետի վճռի օրինականության կապակցությամբ: Տրամաբանորեն, գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է լիներ գյուղապետի տեղակալը, սակայն, հաշվի առնելով, որ վերջինս գյուղապետի պաշտոնի թեկնածու է, իր նշանակումն օրենքով անհնար է»: Ըստ փոխվարչապետի՝ նման հարցերում չի կարելի առաջնորդվել զգացմունքներով, այլ՝ օրենքով: Փաստորեն, բնակիչների կարծիքը Կովալի եւ իր ղեկավարների համար գրոշի արժեք չունի: Ու հենց այս տրամաբանությամբ էլ հաճախ մեր երկրում ամենատարբեր սրիկայությունները արվում են օրենքի սահմաններում՝ մոռանալով բարոյական արժեքների մասին: Ի դեպ, փոխվարչապետը նույնպիսի ջանասիրությամբ սատարում էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որին արդեն մեղադրում են նաեւ մանկասպանության մեջ:
ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ՕՐԵՆՔՈՎ ԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ