«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության ներկայիս նախարար Արմեն Աշոտյանը, որն այդ պաշտոնում վերջին օրերն է անցկացնում, նախապատրաստական վիճակում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնը Դաշնակցությանը տալուց հետո Արմեն Աշոտյանին նոր պաշտոն չի տրվի: Ամենայն հավանականությամբ, նրան կառաջարկեն մինչեւ 2017 թվականը զբաղվել կուսակցական գործերով եւ նախապատրաստվել եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ղեկավարելով նոր ստեղծվելիք ինֆորմացիոն կենտրոնը:
Աշոտյանի հետագա կարգավիճակը ավելի շատ կախված կլինի նրանից, թե իրեն ինչպես կդրսեւորի 2017-ի խորհրդարանական ընտրություններում: Իհարկե, զբաղվածության տեսանկյունից Աշոտյանը պարապ չի մնա, բայց քանի որ Հայաստանում կուսակցական գործունեությունն ընդունված չէ որպես աշխատանք համարել, ուստի կարելի է ասել, որ առաջիկա առնվազն մեկ տարում Արմեն Աշոտյանին սպառնում է «ակտիվ հանգիստը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: