Կարեն Դեմիրճյանի արձանի բացման շուրջ նրա հարազատների և քաղաքապետարանի միջև հակասություններ կան. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես և խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռևս վերջնական չեն, և, կարծես թե, Երևանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են։ Առաջինը նախընտրում է արձանը տեղադրել և բացել ապրիլին, երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչև հաջորդ տարի, մինչև Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը։ Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին։

Կարեն Դեմիրճյանի դեկորատիվ, կոմպոզիցիոն և սպիտակ մարմարից հուշարձանը կունենա 3 մետր 70 սանտիմետր ընդհանուր բարձրություն։ Քանդակագործ Արզումանյանը մանրամասնել է, որ նախընտրել է Դեմիրճյանի կերպարը բացահայտել պարզ լուծումների միջոցով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս