«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների եւ վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաեւ ավտոմեքենա վարել: Աշխատակիցները բողոքում են նաեւ աշխատավարձերի կրճատման դեմ:
Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայումս վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում