
ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում լրագրողներին հայտարարել Է, թե հույս ունի, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նոր նախագահ չի ընտրվի, տեղեկացնում Է «Արմենպրես»ը:
«Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Ես դրա հույսն ունեմ, որովհետեւ հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Կարծում եմ՝ նա գիտակցում Է, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,-ասել Է նա մամուլի ասուլիսի
ժամանակ:
Նախագահի աշխատանքը, նշել Է Օբաման, «ոչ թոքշոու Է եւ ոչ Էլ ռեալիթիշոու, դա ոչ գովազդ Է եւ ոչ Էլ շուկայավարություն, դա ծանր աշխատանք Է»:
Թրամփն առաջատարներից մեկն Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆի նախագահի պաշտոնում առաջադրվելու թեկնածուների թվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը: