ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բավական հետաքրքիր առանձնահատկություն ունի. այստեղ կան պատգամավորներ, որոնք նախորդ գումարումների խորհրդարաններում եղել են ՀՀԿ կամ ՕԵԿ խմբակցության անդամ: Այդ պատգամավորներից մեկն էլ Աբրահամ Մանուկյանն է, որը 2003-2007թթ. չորրորդ գումարման ԱԺ-ում եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, այնուհետեւ ՀՀԿ քվոտայով աշխատել է ՀՀ առողջապահության փոխնախարար: Ուստի երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը պարոն Մանուկյանին հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորները հիմա ԲՀԿ-ում են: «Իսկ Դուք գիտե՞ք, որ ես անկուսակցական եմ եւ անկուսակցական եմ եղել միշտ` նաեւ կոմունիստների ժամանակ: Իսկ ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում ունեմ ընկերներ ու հենց անձնական մտերմությամբ եմ այդ խմբակցությունում»,-ասաց նա: Նաեւ հարցրինք` եթե իշխանությունները ստիպեն դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, ինքն արդյոք կլքի այն: «Ես իմ որոշումներն ինքս եմ կայացնում»,-եղավ պատասխանը:




Լրահոս