ԿՓԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Տավրուս համայնքի միջնակարգ դպրոցն աշակերտների թվի նվազման պատճառով, հնարավոր է, առաջիկայում փակվի: Այս պահին դպրոցն ունի 5 աշակերտ, որոնցից մեկն ավարտում է: Իսկ բնակիչների թիվը կազմում է 40: Տավրուսի համայնքապետ Սլավիկ Կարապետյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Ով հնարավորություն ունի, լքում է գյուղը: Սրանից տարիներ առաջ՝ 1993-ին, երբ գյուղապետ էի, այդ ժամանակ աշակերտների թիվը կազմում էր 43: Հետո աստիճանաբար նվազեց: Մարդիկ գյուղից դուրս են գալիս: Ապրել չեն կարողանում: Մարդիկ միայն կարողանում են հազիվ գնալ անտառ եւ մորի, սունկ հավաքել, որ վաճառեն ու գոյատեւեն:  Ո՞վ է ուշադրություն դարձնում մեզ, ոչ ոք»:
Նրա խոսքով՝ գյուղի մշակույթի տունը կիսաքանդ է, տանիք էլ չունի: «Մշակույթի տանը տեղակայված են նաեւ գրադարանը, բուժկետը, երբ անձրեւ է գալիս, շենքը ջրի մեջ կորում է: Ումից գումար խնդրեցի, չտվեցին: Ժողովրդին չեք օգնում, մի՛ օգնեք, բայց գոնե մի քանի շիֆր տվե՛ք, տանիքը ծածկեմ»,-վրդովված ասաց գյուղապետ Կարապետյանը:




Լրահոս