Ոսկյա ձուլակտորների գրավադրում, չմարված վարկեր` մեկ մարդու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1969 թ. ծնված Սեյրան Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թ. մարտին 1991 թ. ծնված Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ Գավառ քաղաքի բանկերից մեկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ պարտքի մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` չի մարում:
Բայց սա դեռ ամենը չէ.

– Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ին, 1960 թ. ծնված Ազնիվ Վ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում:

– Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Ներսիկ Շ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. մարտին Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում:

– Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Հ.-ն Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին կամ մայիսն Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ բանկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` անհիմն պատճառով ձգձգում և չի մարում:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս