
Ավտովթարները Երևանի փողոցներում, ցավոք, անխուսափելի են ամեն օր: Սակայն երբեմն լինում են այնպիսի վթարներ, որոնք տեսնելիս միայն մի շարք հարցեր առաջանում` ինչպե՞ս, ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում է «Գազել» մակնիշի ավտոմեքենան, թողած ավտոճանապարհը, խրվել երկու ավտոճանապարհներն առանձնացնող արգելապատնեշի մեջ:
Հարցերի պատասխանը, թերևս, մեկն է` ալկոհոլի ազդեցությունը: Այլ կերպ Armlur.am-ի տեսախցիկի ֆիքսած ավտովթարը չես բացատրի:
Մնացած մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին.