Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի և Բաշար Ասադի բանակի «անմարդկային օպերացիայի» նպատակը քրդերի համար միջանցք ստեղծելն է:

Ավելի վաղ քուրդ զինյալները հասել էին թուրքական սահմանի մոտ:

Էրդողանի խոսքով՝ քրդական ստորաբաժանումներն ու նրանց քաղաքական թևը՝ «Ժողովրդավարական միություն»-ը, ստեղծվել են Ասադի ադմինիստրացիայի կողմից. փոխանցում է BBC-ն:

Անկարան «Ժողովրդավարական միություն»-ն ու նրա զինված ստորաբաժանումները ահաբեկչական խմբավորումներ է համարում: Թուրքիան կարծում է, որ սիրիական սահմանի միջոցով զենք է մատակարարվում Քրդական աշխատավորական կուսակցությանը, որի հետ անցած տարվանից Թուրքիան վերսկսել է զինված կոնֆլիկտը:




Լրահոս