Armenian text to speach

«Մեծական խոսք կա՝ եթե սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ պիտի մռմռա». Վարդան Ղուկասյանը ծեծկռտուքի մասին լուրերը կապում է առաջիկա ընտրությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր համացանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդի Սպարտակն իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը:

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:

Դրանից հետո, նույն օրը՝ գիշերը, բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, այնտեղ դարձյալ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Վարդան Ղուկասյանի թիկնապահները դարձյալ ծեծի են ենթարկել մարզչին:

Բայց միջադեպն այսքանով էլ չի ավարտվել: Նույն օրը նախկին քաղաքապետն ու նրա որդին ծեծի են ենթարկել ևս երեք գյումրեցիների:

ArmLur.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը տարածված լուրերը կապեց առաջիկա ընտրությունների հետ. «Պիտի լինեն նման լուրեր, անպայման պիտի լինեն: Մինչև ընտրություններն ամեն ամիս նմանատիպ բաներ պիտի լինեն: Ժողովուրդը ճանաչում է բոլոր բանսարկուներին, բոլորին արդեն մենք էլ ենք ճանաչում: Այս ամեն ինչը սարքողներին ասեք՝ մեթոդը փոխե՛ք, չի կպնի»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ կտրականապես հերքելով, որ իր և որդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մեր զրուցակցի խոսքով՝ մարդիկ, որոնց անունները շրջանառվում են միջադեպում, իրենց մտերիմներն են. «Նմանատիպ դեպք ընդհանրապես տեղի չի ունեցել. հնաոճ է, հնաոճ: Էդ մարդկանց անունները որ տալիս են, դրանք մեր տան տղեքն են, մերոնք են»:

Հարցին՝ վստա՞հ է, որ իրավապահներն ընթացք չեն տա, պատասխանեց. «Մեծական խոսք կա՝ եթե սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ պիտի մռմռա»:




Լրահոս