
«Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ՝ բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»:
Փաստորեն, մենք պետք է շնորհակալ լինենք Կովալենկո Շահգալդյանից, որ նա գոնե մարդ չի սպանել եւ իր գործընկեր մեկ այլ՝ արդեն նախկին մարզպետի ֆոնի վրա բավական դրական կերպար է դառնում: Ահա այսպես են ձեւավորում «չարյաց փոքրագույն» հասկացությունը, որպեսզի բնակիչներն էլ մտածեն, թե ավելի լավ է ապաշնորհ լինի, իշխանությունների կամակատարը լինի, ձայն հավաքող լինի, իրենց համար ոչինչ չանի, բայց գոնե մարդկանց չահաբեկի, չծեծի, մարդկանց վրա չկրակի, վախի մթնոլորտ չստեղծի: Այս առումով Կ. Շահգալդյանը Սուրիկ Խաչատրյանից պետք է շնորհակալություն հայտնի: Թեեւ ո՞վ գիտի՝ ինչ է թաքնված Կովալի անցյալում: