
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մոտ ժամանակներս չեղյալ կհամարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, փոխանցում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումը պետք է հիմնված լինի Ուկրաինայի շուրջ իրավիճակի հարցով համաձայնագրի իրականացման փաստերի վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Մերկելը հայտարարել էր պատժամիջոցների երկարաձգման անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ պատժամիջոցներն անարդյունավետ են: