
Իսպանիայի ազգային մարզական դատարանը կարող է քրեական գործ հարուցել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի դեմ, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Վիլյարը մեղադրվել է «Ռեկրեատիվո» և «Մարինո» ակումբների հաշվին անօրինական գումար փոխանցելու մեջ: Եթե ֆեդերացիայի նախագահի դեմ մեղադրանք ներկայացվի, ապա Իսպանիայի հավաքականը, ինչպես նաև իսպանական ակումբները կարող են զրկվել միջազգային բոլոր պաշտոնական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից: