«Մեր կողմից խնդիր է դրվում բարձրացնել գյուղատնտեսության արտադրանքի արդյունավետությունը: Այդ նպատակով շարունակաբար ավելանում են գյուղացուն ցուցաբերվող աջակցությունները»:
Միայն մեկ համայնքից՝ Շենավանից, 12 օրվա մեջ 70 տղամարդ լքեց գյուղը եւ հայրենիքը, բռնեց արտագաղթի ճամփան: Իսկ նախարարները, ինչպես խոսել են, այդպես էլ շարունակում են խոսել լավ բաների մասին, աջակցության մասին, իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի մասին: Եթե բոլոր այդ խոսքերը, բարի ցանկությունից բացի, նաեւ ամբողջությամբ գործ լինեին, այսօր նման պատկեր չէինք ունենա, եւ մեր աչքի առաջ գյուղերը չէին դատարկվի: Գյուղնախարարին սա կարող է լավ դաս լինել, որ այսուհետ ավելի քիչ խոսեն եւ շատ գործ անեն: Բայց անեն ոչ միայն աղետից հետո, այլեւ մինչ աղետը: