Պուտինի նկարով մարզաշապիկի համար Տարասովը կարող է որակազրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի կիսապաշտպան Դմիտրի Տարասովը կարող է երկար ժամանակով որակազրկվել` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով մարզաշապիկը ցույց տալու համար: Դրվագը տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած թուրքական «Ֆեներբախչե»-ի դեմ խաղում:

«Լոկոմոտիվը» երեքշաբթի Ստամբուլում 2:2 հաշվով պարտվել էր «Ֆեներբախչե»-ին: Խաղի ավարտին Տարասովը հանեց խաղային մարզաշապիկը, որի տակ հայտնվել է Պուտինի պատկերով շապիկ, որի վրա գրված էր «ամենաբարեհամբույր նախագահ»:




Լրահոս