Ռուս օլիգարխներն ու նրանց քմահաճույքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Anews.com-ը ներկայացրել է ռուս օլիգարխների «համեստ» կյանքն, և թե ինչ քմահաճույքներ ունեն վերջիններս:

Ռոման Աբրամովիչի «խղճուկ» լողավազանը

Լոնդոնի կենտրոնում այս սպիտակ առանձնատանն էին ժամանակին ապրում սովետական զինվորական դիվանագետները: Այժմ սա Ռոման Աբրամովիչի մասնավոր սեփականությունն է:

1

Ներկայիս տանտիրոջը չի գոհացրել ստորգետնյա լողավազանը: «Թշվառ պատկեր: Այն փոքր է և անհարմար, բացի այդ, ցածր առաստաղ ունի, որը չի թողնում ներթափանցել արևի ճառագայթներին»,-տեղի իշխանություններին է բողոքել Աբրամովիչը:

2

Լավագույն ճարտարապետներն արդեն մշակել են նոր լողավազանի ծրագիրը, որը «Չելսիի» սեփականատիրոջ համար կարժենա 28 միլիոն ֆունտ (40,5 միլիոն դոլար):

3

4

5

Իսկ սա նոր լողավազանի էսքիզն է:

6

Ընդհանուր տարածքը կմեծանա՝ 1500-ից հասնելով 2000 քառ մետրի:

Լուսանկարում Աբրամովիչն է՝ կնոջ հետ՝ 2015թ. Նյու Յորքի փողոցներից մեկում:

7

Այդ ժամանակ նա 4-հարկանի թաունհաուս էր գնել Մանհեթենում:

8

9

Կիրիլ Պիսարևի «նեղ» զբոսանավը

10

ՊԻԿ ընկերությունների խմբի համասեփականատերը երկար ժամանակ բողոքում էր 47-մետրանոց 4YOU զբոսանավի «նեղվածքից», որն ուներ լողավազան, ջակուզի, սպա-կենտրոն, մարզասրահ և 5 երկու-տեղանոց լոգախցիկ հյուրերի համար:

11

12

13

14

12 մարդու համար նախատեսված նավը չի արդարացրել ռուս միլիոնատերի 6-հոգանոց ընտանիքի սպասումները (ծնողները և 4 երեխաները):

15

Պիսարևը հայտարարել էր բրոքերին, որ զբոսանավը «չափազանց փոքր» է իր ընտանիքի համար, և 21,6 մլն դոլարով այն վաճառել էր Պետդումայի՝  «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Միլյավսկիին: Իսկ ինքը ձեռք էր բերել 29 մլն դոլար արժողությամբ 55-մետրանոց հարմարավետ զբոսանավ:




Լրահոս