
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեքսիկական Մորելա քաղաքում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ կորցրել է հավասարակշռությունը: Երբ նա մոտեցել է հավատացյալներին, երիտասարդը քաշել է Պապի հագուստն ու փորձել սելֆի անել վերջինիս հետ:
Արդյունքում` Պապը կորցրել է հավասակշռությունն ու քիչ է մնացել` ընկնի իր դիմաց գտնվող հաշմանդամի սայլակով տղամարդու վրա: Սակայն իր թիկնազորին շնորհիվ՝ Պապը կանգնել է, ապա` համբուրել տղամարդու գլուխը: Այնուհանդերձ, նա չի թաքցրել իր վրդովմունքը և կոչ է արել երիտասարդին «չլինել եսասեր». գրում է Daily Mail-ը: